
Էրդողանը սեպտեմբերի 5-ին կհանդիպի Օբամայի հետ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով ներկայումս գտնվում է Ադրբեջանում, մեկնելու է Մեծ Բրիտանիա, ուր մասնակցելու է սեպտեմբերի 4-5-ին Ուելսում կայանալիք նՏԱՕ-ի գագաթաժողովին:
Դրա շրջանակներում Էրդողանը հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին, ժամը 15.15-ին: Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ նրանք չեն հանդիպել միմյանց:
Բացի այդ, դա կլինի Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Էրդողանի ու Օբամայի առաջին հանդիպումը: