Բաժիններ՝

«Հարավային գազային միջանցքի» հիմնարկեքի արարողությունն անցկացվելու է սեպտեմբերի 20-ին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Հարավային գազային միջանցքի» հիմնարկեքի հանդիսավոր արարողությունն անցկացվելու է 2014 թվականի սեպտեմբերի 20-ին, երբ Ադրբեջանում կնշեն նավթագործների օրը: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Նրա խոսքերով՝ «Հարավային գազային միջանցքի» (TANAP գազատարի) նախագիծը շատ կարևոր է ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլև՝ ողջ տարածաշրջանի համար: Էրդողանն ընդգծել է, որ տվյալ նախագիծը վկայում է Ադրբեջանի տնտեսական նվաճումների ու հզորության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս