Բաժիններ՝

Յացենյուկն Ուկրաինայի արևելքի վերականգնումը գնահատել է մոտ 8 միլիարդ դոլար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի արևելքի վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 8 միլիարդ դոլար: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

Նրա խոսքերով՝ ներկայումս կատարվում է Դոնբասում առկա ողջ վնասի, բոլոր ավերածությունների հաշվարկ: Դրա հետ մեկտեղ Յացենյուկը խոստովանել է, որ իրենք չեն կարող ճշգրիտ հաշվարկել պատճառված վնասը՝ հենվելով միայն արբանյակային լուսանկարների վրա:

Նա ընդգծել է, որ եթե երկու ամիս առաջ, երբ ազատագրվեց Սլավյանսկը, իրենց հաշվարկներով վնասի չափը կազմում էր 8 միլիարդ գրիվնա, ապա այժմ գրիվնան կարելի է փոխարինել դոլարով:

Յացենյուկը հավելել է, որ իրենք պլանավորում են մինչև ընթացիկ տարեվերջ ներգրավել 10.7 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն. «Այդ գումարից 9.2 միլիարդ դոլարը կուղղվի Ուկրաինայի պարտքի մարմանը, որպեսզի չգրանցվի դեֆոլթ, որպեսզի մեզ չճանաչեն սնանկ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930