Բաժիններ՝

Օբաման Ռուսաստանի գործողությունները համեմատել է նացիստների քայլերի հետ

Pravda.ua-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ներկայիս գործողությունների ու Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ նացիստների գործողությունների միջև:

Օբաման դա արել է Էստոնիայի նախագահ Թոմաս Իլվեսի հետ Տալինում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. «Այն, ինչ տեսնում ենք մենք, ագրեսիա է՝ հենված ազգայնական տրամադրությունների վրա, ինչը պատմականորեն շատ վտանգավոր է եղել Եվրոպայի համար:

Դրա հետ կապված՝ Եվրոպայում և մասնավորապես Էստոնիայում ուժեղացվելու է ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը, անցկացվելու են հավելյալ զորավարժություններ: Ռուսաստանը ծանր գին կվճարի իր ագրեսիայի համար: Նա արդեն իսկ ունի տնտեսական լուրջ կորուստներ, ինչը շարունակվելու է նաև հետագայում»:

Օբաման խոստացել է, որ ԱՄՆ-ն էական տնտեսական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային, որպեսզի նա իրականացնի արմատական բարեփոխումներ և հաղթահարի արևելքի ռազմական հակամարտության հետևանքները:

Օբամայի խոսքերով՝ ներկայումս վրա է հասել անվտանգության տեսանկյունից նոր աշխարհակարգ, ինչն էլ կարտացոլվի սեպտեմբերի 4-5-ին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: Օբաման ընդգծել է, որ այդ գագաթաժողովում Ուկրաինան կարող է ստանալ հատուկ կարգավիճակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս