
Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանը կստանա «թիվ մեկ գործընկերոջ» կարգավիճակ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովում 5 երկիր, այդ թվում նաև Վրաստանը, կստանա «ոսկե քարտ» և կդիտարկվի որպես «թիվ մեկ գործընկեր», ինչն ամենաբարձր դիրքն է դաշինքին փաստացի անդամակցելու սահմաններից դուրս:
Այս մասին հայտնել է շվեդական Svenska Dagbladet օրաթերթը: Վրաստանից բացի, նման կարգավիճակ կստանան նաև Շվեդիան, Ֆինլանդիան, Ավստրալիան ու Հորդանանը: Այն ընդլայնում է հետախուզական տվյալների մատչելիությունը, զորավարժություններին ու ռազմական համագործակցության մյուս ոլորտներին մասնակցելը:
Օրեր առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն դիտարկում է Վրաստանում տարածաշրջանային ռազմական ուսուցման կենտրոն ստեղծելու հնարավորությունը: