Բաժիններ՝

Հայ-ռուսական տակտիկական վարժանքներին մասնակցում է ավելի քան 1500 զինծառայող

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալագյազի ուսումնա-մարզական համալիրում մեկնարկել են Հայաստանի պաշտպանության նախարարության ու (ՌԴ) Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի զինծառայողների համատեղ գումարտակային մարտավարական զորավարժությունները:

Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1500 զինծառայող, 300 միավոր զրահատանկային, ավտոմոբիլային ու հատուկ նշանակության ռազմական տեխնիկա:

Զորավարժությունները գլխավորում է Զորքերի միացյալ խմբավորման ու ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Վարժանքներն անցկացվելու են մինչև սեպտեմբերի 7-ը: Դրանց մասնակցում են չորրորդ սերնդի «ՄիԳ-29» կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս