Թուրքիան ԼՂ-ի հարցում մշտապես աջակցել է Ադրբեջանին. Իլհամ Ալիև

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշմանն աջակցելու հետ:

Ալիևն ընդգծել է, որ Թուրքիան մշտապես թափանցիկ քաղաքականություն է վարել այդ հարցում, մշտապես գտնվել է Ադրբեջանի կողքին, ինչը շատ կարևոր է Ադրբեջանի համար: Նա հավելել է, որ ԼՂ-ի հարցը քնննարկվել է այսօրվա բանակցություններում:

Ալիևի խոսքերով՝ Ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանի «ամենամեծ սպառնալիքն է»: Նա ափսոսանք է հայտնել, որ այդ հակամարտությունը ցայժմ մնում է չլուծված: Հիշեցնելով, որ Էրդողանն Ադրբեջան է ժամանել իր երդմնակալությունից օրեր անց՝ Ալիևը հայտարարել է, որ դա ընդգծում է երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը:

Նա վստահություն է հայտնել, որ հետագայում շարունակվելու է բոլոր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների զարգացումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930