Բաժիններ՝

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել հոկտեմբերին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի կաառավարությունը հուսով է Ռուսաստանի՝ որպես ագրեսոր երկրի դեմ պատժամիջոցներ սահմանել ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այս մասին Ուկրաինայի կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը:

Նա մանրամասնել է, որ պատժամիջոցներն առնչվելու են Ռուսաստանի այն քաղաքացիներին ու ռուսական այն ձեռնարկություններին, որոնք աջակցել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային: Ուկրաինային Ռուսաստանի պատճառած ընդհանուր վնասը գնահատվում է ավելի քան մեկ տրիլիոն գրիվնա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 14-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը, որը նախատեսում է ավելի քան 20 սահմանափակիչ տարբեր միջոց, այդ թվում նաև էներգակիրների տարանցման կասեցում: Պատժամիջոցների տակ ընկնելու են Ռուսաստանի ու այլ երկրների 172 քաղաքացի ու 65 ընկերություն:

Յացենյուկի խոսքերով՝ Ուկրաինան Սլովակիայից գազի ռևերսային մատակարարումների ու այլ աղբյուրների հաշվին կարող է փոխարինել ռուսական գազի մինչև 60 տոկոսը. «Ընդհանուր առմամբ, մենք կարող ենք ներկրել 15 միլիարդ խորանարդ մետր, ինչը կազմում է վառելիքի ներկրման 60 տոկոսը:

Դրանից 10 միլիարդ խորանարդ մետրն առնչվում է Սլովակիային, իսկ 5 միլիարդ խորանարդ մետրը՝ մյուս աղբյուրներին: Մենք գտել ենք ռուսական գազը փոխարինել 60 տոկոսով: Ուկրաինան «Գազպրոմին» չի վճարել հազար խորանարդ մետրի համար 500 դոլար և չի էլ վճարելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս