
Ադրբեջանն անորոշ ժամկետով կասեցրել է Ռուսաստանին գազ մատակարարելը

Onpress.info-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը դադարեցրել է Ռուսաստանին գազի մատակարարումները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) մամլո ծառայությունը:
Մատակարարորւմները չեն իրականացվի, քանի դեռ ամբողջովին չեն ավարտվի վերանորոգման աշխատանքները: SOCAR-ը չի հայտնել, թե որքան կտևեն այդ աշխատանքները: Սա վերջին մեկ տարում Ադրբեջանից Ռուսաստան գազամատակարարման դադարեցման արդեն երկրորդ դեպքն է:
Տարեսկզբից մինչև հունիսի սկիզբն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանից Ռուսաստան գազամատակարարում չի իրականացվել ավտոճանապարհի վերանորոգման պատճառով: Պլանի համաձայն, Ադրբեջանն օրական Ռուսաստանին հատկացնում էր 2 միլիոն խորանարդ մետր գազ: