Բաժիններ՝

Կրասնոդարի երկրամասում «ՄիԳ-31» մարտական ինքնաթիռ է կործանվել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքից ոչ հեռու կործանվել է «ՄիԳ-31» տիպի կործանիչ, ինչը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Երկու օդաչուներին հաջողվել է կատապուլտի շնորհիվ ողջ մնալ, (գետնի վրա) զոհեր ու ավերածություններ չկան: Կոնաշենկովի խոսքերով՝ միջադեպը գրանցվել է ժամը 07.8-ին: Վայրէջքի ժամանակ չեն բացվել ինքնաթիռի անիվները: Ինքնաթիռը փրկելու մի քանի անհաջող փորձերից հետո նրա անձնակազմին հրամայել են ինքնաթիռը տեղափոխել անվտանգ շրջան և դիմել կատապուլտի օգնությանը:

Դրանից հետո օդաչուներին վերադարձրել են բազային օդանավակայան: Թռիչքն իրականացվել է առանց մարտական կոմպլեկտի: Երկտեղ, գերձայնային, ամեն տիպի եղանակներում գործող, հեռահար գործունեության «ՄիԳ-31» որսացող կործանիչը նախատեսված է ռազմավարական ավիացիայի հարձակումներից երկրի հակաօդային պաշտպանության համար: «ՄիԳ-31»-ը կարող է պայքարել նաև անօդաչու թռչող սարքերի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս