
Թուրքիայի Գլխավոր շտաբը տվյալներ է հրապարակել զինված ուժերի թվակազմի մասին

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հրապարակել է զինված ուժերի թվակազմի մասին տվյալներ: Դրանց համաձայն, Թուրքիայի զինված ուժերը սեպտեմբերի դրությամբ ունեն 671.275 զինծառայող:
Թուրքիայի զինված ուժերում հաշվվում է 346 գեներալ/ծովակալ, 38.856 սպա և 94.982 ենթասպա: Սեպտեմբերի դրությամբ գեներալ/ծովակալների թիվն աճել է 5-ով, որոնցից 4-ը բաժին են ընկել ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերին, իսկ 1-ը՝ Ժանդարմերիային: Փոփոխությունը չի առնչվել Առափնյա պաշտպանության հրամանատարությանը, ուր շարունակում է գործել 1 ծովակալ: