Ուկրաինայում իրավիճակի կարգավորման պլանը բաղկացած է 7 կետից. Պուտին
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչի շուրջ է զրույցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Պուտինը հայտարարել է, որ իրենք քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման պլանը՝ մանրամասնելով, որ այն բաղկացած է 7 կետից: Որպես դրա առաջին կետ՝ Պուտինը նշել է հարձակողական ակտիվ գործողությունների դադարեցումը Դոնեցկի ու Լուգանսկի ուղղություններով:
Երկրորդ կետն առնչվում է հրադադարի պայմանների պահպանման ու իրավիճակի մոնիթորինգի հարցում միջազգային լիարժեք ու օբյեկտիվ վերահսկողությունը: Պուտինն անհրաժեշտություն է համարել Ուկրաինայի արևելքում ավիացիայի կիրառման բացառումը և Կիևին կոչ է արել հումանիտար միջանցքներ բացել՝ հումանիտար բեռները Դոնբաս հասցնելու համար:
Պուտինը պլանի կետերի թվում հիշատակել է նաև ռազմական գործողություններից տուժած շրջաններ վերանորոգման բրիգադներ հասցնելը՝ վերականգնելու համար ավերված սոցիալական օբյեկտներն ու կենսական նշանակության ենթակառուցվածքները: