
Սեպտեմբերի 5-ին կանցկացվեն «Անվտանգ Կովկաս – 2014» վրաց-ադրբեջանական վարժանքները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 5-ին Յալգուջայի զորավարժարանում (Քվեմո Քարթլիի շրջան) անցկացվելու են «Անվտանգ Կովկաս – 2014» վրաց-ադրբեջանական միջազգային վարժանքները: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ վարժանքների նպատակը փրկարարական ուժերի կոորդինացված աշխատանքների, ինչպես նաև ցամաքում ու ջրում նավթի արտահոսքին համատեղ արձագանքելու բարելավումն է:
Վարժանքներին մասնակցելու են Վրաստանի ՆԳՆ-ի, զբաղվածության, առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախարարությունների, Ադրբեջանի ԱԻՆ-ի, ինչպես նաև British Petrolium ընկերության ներկայացուցիչները: