Բաժիններ՝

Էրդողանը փոխում է 91-ամյա պետական ավանդույթը և տեղափոխվում է այլ նստավայր

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը որոշել է փոխել նախագահական նստավայրը, որում 91 տարի (Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից սկսած) նստել են Թուրքիայի նախագահները:

Էրդողանը որոշել է, որ նախագահական նոր նստավայր պետք է դառնա Անկարայում գտնվող «Աթաթուրքի անտառատարածքում» (AOÇ) կառուցվող նոր շինությունը: Դրանով իսկ նա վերջակետ է դնում թուրքական պետական այն ավանդույթին, որ Թուրքիայի բոլոր նախագահները ցայժմ նստել են «Չանքայա» նախագահական նստավայրում: 

Միևնույն ժամանակ «Չանքայա» նստավայր կտեղափոխվի Թուրքիայի նոր վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ նոր նստավայր կտեղափոխվի դրա կառուցումից հետո, իսկ մինչ այդ կմնա «Չանքայա» նստավայրում:

Հիշեցնենք, որ 2012 թվականի նոյեմբերի 26-ին թուրքական «Միլլիյեթ» թերթը գրել էր, որ «Չանքայա» նախագահական նստավայրի տարածքն իրականում պատկանել է Քասափյան ընտանիքին, և որ թուրքական պետությունը 1919 թվականին խլել է այն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս