Գյուղ Լենուղի, 4-րդ փողոցի թիվ 11, 12, 13 շենքեր կամ անիծվածների ու դժբախտների տարածք: Հենց այսպես են իրենց հասցեն ներկայացնում Լենուղիի բնակիչները` ավելացնելով, որ հասցեներից երկուսն էլ իրավական կարգավիճակ չունեն: Երեք հատ երկհարկանի շենքերը հասցե չունեն, բնակիչներն էլ` բնակարանների վկայականներ:
«Մենակ թե Հայաստանից գնամ» արտահայտությունն այսօր կարելի է լսել գրեթե բոլոր միջավայրերում` յուրաքանչյուր երկրորդ-երրորդ զրուցակցից: Այդպես մտածողներից շատերը, ի վերջո, գնում են` առանց արտերկրում աշխատանքի ու ապրելու որևէ տեսանելի հեռանկարի:
168.am-ի տեղեկություններով`ՀԱԿԿ-ն, լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և չի կարողանում ֆինասավորել իր 40 մարզային կառույցները: Պատճառը, ըստ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների, այն է, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո, «Բարգավաճ Հայաստանը»՝ կորցնելով հետաքրքրությունը ՀԱԿԿ-ի նկատմամբ, դադարեցրել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել:
Գյուղացիները պատմում են, որ առաջ իրենց համար դժվար էր գյուղից հասնել քաղաք. նախ՝ ընդամենը մեկ երթուղային տաքսի էր գործում, որի աշխատելու ժամերն այնքան էլ հստակ չէին ու անհարմար էին, բացի այդ, մինչև Արմավիր հասնելու համար յուրաքանչյուր անձը վճարում էր 500 դրամ:
Նախարարը դիմել է ԵՄ պատվիրակության ղեկավարին՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ծրագրերը, մասնավորապես բնակարանաշինության ծրագիրը ԵՄ-ի կողմից համաֆինանսավորելու խնդրանքով
Վրդովված ցուցարարները համբերատար սպասում էին` անկախ եղանակային սարսափելի պայմաններից: Լսվում էին հյուպատոսի ազգանվամբ «Կորչ-մար, դուրս արի» և նման այլ վանկարկումներ: Մասնակիցներն իրենց հետ բերել էին կանացի խալաթ, որն իր տեղը գտավ հյուպատոսարանի ճաղերին:
Մենք, սովորաբար, վարակիչ ու վատ, բացասական ինչ-որ բաներ ենք վերցնում: Վարակվում ենք, որովհետև բացասական հերոսը միշտ գրավիչ է, ավելի հմայիչ է, և բոլոր լավ դերասաններն ուզում են բացասական դերեր խաղալ, որովհետև այն ավելի հետաքրքիր է, իսկ դրական կերպարը… դե, էկրանին երևում է, ինչ-որ բաներ է արտաբերում…
Դոլարն առաջարկվել է 410.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 410.5 դրամը։
Գեղարքունիքի մարզն ունի 5348 կմ. տարածք, որից 1270 քառակուսի կիլոմետրը զբաղեցնում է Սևանա լիճը: Մարզի տարածքը, որը հիմնականում կազմում է Սևանա լճի ջրահավաք ավազանը, ծովի մակերևույթից գտնվում է 1600-ից մինչև 3597 մետր բարձրության վրա:
Օգնությունը կտրամադրվի Հայկական Կարմիր խաչի ընկերության միջոցով՝ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների Միջազգային ֆեդերացիայի մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամի կողմից:
Ինչպես իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Հ. Հարությունյանը հավաստիացրել է, որ իրեն ցուցաբերվել է որակյալ բուժօգնություն և քննչական մեկուսարանում ապահովված են նորմալ պայմաններ:
Նախարարը դիմել է Տրայան Հրիսթային՝ խնդրելով բարձրացնել Հալեպի շրջափակման վերացման, երկրում կայունության հաստատման հարցերը, ինչպես նաև՝ մարդասիրական օգնությունը Սիրիայի խաղաղ բնակչությանը հասցնելու անհրաժետությունը Եվրոպական Միության անդամ երկրների և միջազգային կառույցների առջև:
Ի դեպ, դոնոր օպերատորի նկատմամբ բաժանորդի ունեցած պարտքը արգելք չի լինի համարների տեղափոխելիության ծառայությունից օգտվելու համար, միաժաանակ նաև համարի տեղափոխման դեպքում բաժանորդի համարի հաշվի դրական մնացորդը չի փոխանցվում ընդունող օպերատորի ցանցում բաժանորդի հաշվին:
Ափսոսում ենք, որ հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոլոդսկ քաղաքի մոտ տեղի ունեցած պատահարը, որը 18 մարդու կյանք խլեց, առանձին անձանց կողմից օգտագործվում է որպես առիթ՝ հակառուսաստանյան կրքեր բորբոքելու նպատակով։
Ակնհայտ է, որ վարորդը գիտակցաբար խախտում չի գործել:
Այս մասին նշված է Военно-промышленный курьер (Ռազմարդյունաբերական սուրհանդակ) պարբերականի պատրաստած հաշվետվությունում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց «Հայազն» կուսակցությունը հերթական բողոքի ակցիան էր կազմակերպել` ի նշան դժգոհության Մոսկվայի դատարանում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և իրավունքների ոտնահարման:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ եվրապատգամավորները հանդիպել են մեկուսարանում գտնվող Վանո Մերաբիշվիլիի հետ:
2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Բաթումի ծովային նավահանգստի բեռնաշրջանառությունը կազմել է 789.629 տոննա չոր բեռ:
Սաակաշվիլիի խոսքերով՝ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը ցուցաբերել է բավական կառուցողական ու բաց դիրքորոշում:
Կիաին Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել բացել Մարդու իրավունքների տուն՝ ընդգծելով, որ նախկինում դրա փակումը հանդիսացել է մարդու իրավունքների կոպիտ խախտում:
Հանցագործները հափշտակել են զբոսաշրջիկների բջջային հեռախոսներն ու պայուսակները:
Արդեն տեղադրված են 34 տերմինալներ Յունիբանկի մայրաքաղաքային և որոշ մարզային մասնաճյուղերում, այդ թվում` Գյումրիում, Վանաձորում, Սևանում, Հրազդանում, Արթիկում և Կապանում: Մինչև հուլիսի վերջը տերմինալներ կտեղադրվեն բանկի բոլոր 45 մասնաճյուղերում:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայկական այն կայքերի ցանկը, որոնք անցած գիշեր ադրբեջանցիները կոտրել են: Նա միաժամանակ խնդրում է ծանոթանալ կոտրված կայքերի ցուցակին ու ծանոթ հասցեներ լինելու դեպքում տեղեկացնել կայքերի տերերին:
PKK-ն մտադիր է առաջիկա բողոքի ակցիաների ժամանակ անվտանգության ուժերի դեմ կիրառել ինքնաշեն պայթուցիկներ և Մոլոտովյան կոկտեյլներ:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից մինչ Գեղարքունիքի մարզ` Դիլիջանի ոլորաններ, բնակչությունը գտել է հետաքրքիր ապրուստի միջոց. տեղացիները զբաղվում են եփած եգիպտացորենի, կամ, ինչպես ասում են` «խաշած կուկուռուզի» վաճառքով, որից ստացված գումարներով հոգում են օրվա կենցաղային փոքր խնդիրները:
Այդ մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Ավելի հետաքրքրիր քաղաքական ստարատագեմա է ուրվագծվում այսօրվա Հայաստանում: Եթե Վերահսկիչ պալատի հաշվետվությունը շարունակեր զարգանալ, և նախագահ Սերժ Սարգսյանը հանկարծ որոշեր հանրապետությունը իսկապես մաքրել կոռուպցիայից, ապա նա դա կաներ այդ կառույցի ղեկավարի ձեռքով: Եվ մենք ականատես կլինեինք, թե ինչպես Իշխան Զաքարյանը կխաղար դանակի դեր:
Կոնֆերանսը նախաձեռնել է քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, այն հավանության է արժանացել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարության կողմից:
Նրանք, ովքեր հանդես են գալիս Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններով, արդյունքում կտուժեն այդ դիրքորոշումից: