Բաժիններ՝

Սիրիացիները վերածվել են Թուրքիայի ամենամեծ ազգային փոքրամասնության. Taraf

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ 2.5 տարի շարունակվող Սիրիական հակամարտությունը հանգեցրել է նրան, որ Թուրքիայի ամենամեծ ազգային փոքրամասնությունը դարձել են սիրիացիները: Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական տվյալներով՝ երկրի 20 նահանգներում ստեղծված 20 ճամբարում բնակվում է 200.000 սիրիացի փախստական:

Ողջ Թուրքիայի տարածքում սիրիացիների ընդհանուր քանակը կազմում է 500.00 մարդ: Դա ավելին է, քան կազմում է Թուրքիայի 81 նահանգներից 41-ի բնակչությունը: Դա սիրիացիներին վերածել է Թուրքիայի ամենամեծ ազգային փոքրամասնության խմբի:

Ազգային մյուս փոքրամասնությունների թվում նշված է, որ հայերի քանակը կազմում է 60.000 մարդ, հրեաների քանակը՝ 25.000 մարդ, հույների քանակը՝ 3000-4000 մարդ, եզդիների քանակը՝ 2000, ասորիների քանակը՝ 15.000 մարդ (թուրքական լրատվամիջոցը փոքրամասնությունների թվում որևէ կերպ չի հիշատակում քրդերին, որոնց քանակը միջին հաշվով կազմում է 15 միլիոն մարդ – 168.am):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս