
Գողերի օրինականացում եղել է միայն Շևարդնաձեի ժամանակ և կա միայն Իվանիշվիլիի ժամանակ. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կասկածում է, թե Քութայիսի թիվ 2 ուղղիչ հիմնարկում 16-ամյա բանտարկյալ Գոգա Ձվելայան ինքնասպանություն է գործել.
«Երիտասարը բանտում (նախապես) կոնֆլիկտի մեջ է մտել «նայողի» հետ, ով նրան սպառնացել է սպանել, եթե նա հայտնվի այդ բանտում: Ձվելայան այդ մասին հայտարարություն էր գրել: Իմ ժամանակ բանտերում այլևս չկային գողեր ու «նայողներ»:
Դահիճներ ու իրավախախտներ կարող են լինել յուրաքանչյուր կառավարության ժամանակ, գլխավորը սակայն կառավարության արձագանքն է նրանց գործողություններին: Գողերի օրինականացում եղել է միայն Շևարդնաձեի ժամանակ և կա միայն Իվանիշվիլիի ժամանակ: Իսկ իմ ժամանակ դա չկար»: