Բաժիններ՝

Հայաստանում սեռերի անհամաչափությունն ակնառու է դառնում միայն երրորդ երեխաների դեպքում. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ

Բրիտանական The Economist պարբերականին հղած իր նամակում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային (Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա) բյուրոյի տնօրեն Վեռներ Հոգը լրատվամիջոցի ուշադրությունը հրավիրել է սեպտեմբերի 21-ին պարբերականում տպագրված Կովկասում սեռերի անհավասարակշռության վերաբերյալ հոդվածում տեղ գտած անճշտություններին:

Նամակում նշվում է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ծավալուն հետազոտություն է իրականացրել այս խնդրի շուրջ: Հայաստանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ նորածինների հարցում առավել մեծ անհամաչափություն է առաջանում ոչ թե առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան ժամանակ, այլ՝ երրորդ երեխայի ծնվելու ժամանակ (ամեն 100 աղջկա դիմաց ծնվում է 160 տղա):

Սա նշանակում է, որ ծնողները սովորաբար դիմում են հղիության արհեստական ընդհատմանը՝ իրականացնելու համար տղա ունենալու իրենց նախապատվությունը, երբ տղա ունենալու առաջին երկու փորձերը ձախողվում են: Սեռի ընտրությամբ պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների մասին հակառակի մասին վկայող այլ ցուցիչներ չկան (ծնողները նախընտրում են աղջիկ ունենալ, երբ նրանց առաջին երեխան տղա է):

Միտումը հասկանալի է. փոքր ընտանիք ունենալու դեպքում ծնողները ցանկանում են վստահ լինել, որ երեխաներից մեկը կլինի տղա: Սակայն մեր հետազոտությունները ցույց են տվել, որ կովկասյան հասարակությունների նահապետական բնույթը, խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած հղիության արհեստական ընդհատման համակցումը խաղում են շատ ավելի մեծ դեր, քան տարածաշրջանի «սառեցված հակամարտությունները»:

Առանց հասարակությունում կանանց ու աղջիկների կարգավիճակը բարելավելու՝ կշարունակվի հղիության արհեստական ընտրովի ընդհատումների պրակտիկան, ինչը կործանարար հետևանքներ կունենա հետագա սերունդների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս