ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը քննադատության է ենթարկել Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները՝ դրանք որակելով որպես «միջազգայնորեն ճանաչված չափորոշիչներից շատ հեռու»:

Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, սենատոր Բեն Կարդինը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանություններն ակնհայտորեն հասկացնել են տվել, որ նրանք միայն ցանկանում են ստեղծել ժողովրդավարական ընտրությունների տեսիլք, և ոչ թե անցկացնել իրական ընտրություններ:

Սենատորն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը կորցրել է իրական ժողովրդավարությանն իր հավատարմությունն ի ցույց դնելու հերթական հնարավորությունը:

Նա ընդգծել է, որ հիասթափված է ոչ միայն քվեարկության օրը գրանցված կոպիտ խախտումներից, ինչպիսիք որ զանգվածային լցոնումներն ու կեղծումներն են, այլև՝ արդեն մեկ տարի շարունակվող ընդդիմության ներկայացուցիչների հետապնդումներից ու հալածանքներից, լրագրողների ու քաղաքացիական ակտիվիստների կալանավորումից, անկախ մամուլի ճնշումից:

Միևնույն ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատել է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները:

Տեսանյութեր

Լրահոս