ԵԱՀԿ-ը 300 դիտորդ կուղարկի Վրաստան՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ն 300 դիտորդ է ուղարկել Վրաստան՝ հոկտեմբերի 27-ին այդ երկրում կայանալիք նախագահական ընտրություններում մոնիթորինգ անցկացնելու համար: Այս մասին այսօր Վիեննայում վրացի լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

Նա հավելել է, որ այդ հարցը դարձել է այն գլխավոր թեմաներից մեկը, որոնք նա նախօրեին Վիեննայում քննարկել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հետ:

Վրաստանի ԿԸՀ-ի հաղորդմամբ՝ առաջիկա նախագահական ընտրություններում մոնիթորինգ իրականացնելու համար արդեն իսկ հավատարմագրվել են ԵԽԽՎ-ի, ՆԱՏՕ ԽՎ-ի, ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի, Միջազգային հարաբերությունների ազգային ժողովրդավարական ինստիտուտի և այլ կառույցների դիտորդները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031