Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստոկհոլմի Գիտությունների թագավորական ակադեմիան այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել է Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը: Վերջինս նման պատվի է արժանացել Սիրիայի քիմիական զենքի վերացման հարցում ունեցած զգալի ներդրման համար:
Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը սեպտեմբերի վերջին հաստատել է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման պլանը: Սիրիան միանում է կազմակերպությանը: Պլանավորված է քիմիական զենք արտադրելու համար նախատեսված Սիրիայի ունեցած սարքավորումը ոչնչացնել մինչև այս տարվա նոյեմբերի սկիզբը, իսկ նրա քիմիական ողջ զինանոցը՝ 2014 թվականի առաջին կեսին:
Խաղաղության Նոբելյան մրցանակը հանդիսանում է հասարակական-քաղաքական ու հումանիտար գործունեության ոլորտոի ամենահայտնի ու հեղինակավոր միջազգային պարգևը: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին: