
Ջոն Քերին չհայտարարված այցով ժամանել է Քաբուլ

Al-Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր չհայտարարված այցով ժամանել է Քաբուլ՝ հանդիպելու համար Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ: Բանակցությունների ժամանակ քննարկվելու է անվտանգության ոլորտում երկկողմանի համաձայնագիր ստորագրելու հարցը:
Ենթադրվում է, որ այդ փաստաթուղթը կանոնակարգելու է Աֆղանստանում ամերիկյան զորքերի ներկայությունը 2014 թվականից հետո: Աֆղանստանից 87.000-անոց օտար զինուժի հիմնական մասի դուրս բերումը պետք է ավարտվի մինչև 2014 թվականի վերջը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ-ը վերջին անգամ մեկ տարով երկարաձգել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մանդատը՝ մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը: Օրեր առաջ Աֆղանստանի նախագահը դժգոհություն էր հայտնել վերջին 10 տարում երկրում ՆԱՏՕ-ի ուժերի գործողություններից: