Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար և «Վեցյակի» գործողությունները համակարգող Քեթրին Էշթոնն ու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ:
Քերին երեկ Լոնդոնում մասնակցել է «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպմանը:
Յըլդըզն ընդգծել է, որ պատրաստ է հրաժարական տալ յուրաքանչյուր պահի:
Անաստաս Միկոյանի արձանն արդեն ձուլարանում է: Արձանի կաղապարն արդեն հանվել է և վերջնական տեսք ստանալու համար մնում են ձուլման և մյուս աշխատանքները: Արձանի ձուլման աշխատանքներին հետևող քանդակագործ Գագիկ Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ անձամբ շահագրգիռ չէ այս հարցով, ընդամենը իրեն խնդրել են կարգավորել արձանի ձուլման հետ կապված տեխնիկական հարցերը:
Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանը հուսով է, որ եվրոպական երկրները կձեռնարկեն ավելի ակտիվ գործողություններ՝ տվյալ իրավիճակը կարգավորելու համար:
Իսրաֆիլովին կալանավորել են ուղիղ դատարանի դահլիճում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Այս մասին այսօր Կիևում հայտարարել է «Ուկրաինայի Նավթոգազ» ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլևը:
Ռուսաստանը ոչ միայն որևէ քայլ չի ձեռարկել տվյալ ուղղությամբ, այլև արել է ընդհակառակը՝ քայլեր է կատարել հակառակ ուղղությամբ:
Ժիրինովսկու խոսքերով՝ մոսկովյան գիտական հիմնարկներն արդեն իսկ զբաղվում են տվյալ նախագծի մշակմամբ:
Գործողությունն ավարտելու համար մնացել է անել մեկ, սակայն բավական բարդ քայլ:
Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է ձեռք բերել նորանոր գործընկերներ և ներդրում ունենալ գլոբալ զարգացման մեջ:
Պարզաբանելով, թե ինչու էր ձախ ձեռքով մենամարտում Սյեկլոչայի դեմ` նա ասաց, որ Շտիգլիցի հետ մարտից հետո աջ ձեռքը վնասել էր, բայց դրա մասին չէր բարձրաձայնել` հակառակորդին հոգեբանական առավելություն չտալու համար:
Վթարի պահին նավում գտնվել են 476 ուղևոր և նավի անձնակազմը:
«Գնումների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով զեկուցող ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանին, ասաց, որ նա թերևս ծանոթ չէ բերված նախագծին կամ՝ երբ մամուլի միջոցով բացահայտվեցին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թանկարժեք գործուղումները, ինքնաթիռներ վարձելը, շտապ կարգով ԱԺ է բերվել այս նախագիծը, որպեսզի այլևս հնարավորություն չլինի անդրադառնալ թեմաներին՝ այդ տեղեկատվությունը համարելով գաղտնի:
Միջադեպը տեղի է ունեցել շփման գծի մոտ ընկած զորամասերից մեկում:
Լուկաշևիչի խոսքերով՝ կազմակերպության հաշվետվություններում միայն հպանցիկ է հիշատակվում ինչպես բուն քվեարկությունը, այնպես էլ՝ դրանց արդյունքները:
Այս մասին են վկայել մայիսի 10-11-ին Հասարակական կարծիքի հետազոտման համառուսական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:
Եվրոպան իր քաղաքական համակարգի շնորհիվ նվազագույնի է հասցրել կոռուպցիան:
Սրանից առաջ Հայաստանի ԱԳՆ-ը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան են ժամանելու մայիսի 16-ին:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին բողոքներով են դիմավորել Սոմայի շրջանում, ուր ածխահանքի վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 280 մարդ:
Եգիպտոսի իշխանությունները մտադիր են կենտրոնանալ ահաբեկչության դեմ պայքարի վրա:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Իգոր Դիդենկոն:
Եգիպտացիների ավելի քան 50 տոկոսը կանգնած է աղքատության շեմին, երկրում մեծ թիվ է կազմում գործազրկությունը
Նուլանդը մանրամասնել է, որ ամերիկյան ընկերությունները մասնավորապես կարող են դադարեցնել ներդրումներ անել Ռուսաստանի էներգետիկ, ֆինանսական ու պաշտպանական ոլորտներում:
ԵՄ-ն ամբողջովին աջակցում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Իլյինը մանրամասնել է, որ գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է մինչև 2 միլիարդ խորանարդ մետր:
Զրոյացվել է մաքսատուրքերի մոտ 98 տոկոսը:
Նավը նախատեսված է ռադիոէլեկտրոնային հետախուզություն իրականացնելու համար:
Ինչպես գործող, այնպես էլ կնքված պայմանագրերը հանդիսանում են կոմերցիոն գաղտնիք, և կոռեկտ չէ դրանք քննարկելը: