Ջոն Քերին Սիրիայի իշխանություններին մեղադրել է ժողովրդի դեմ թունավոր նյութեր կիրառելու մեջ
BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ հայտարարել է, որ ծանոթացել է նախնական տվյալների հետ, որոնք ցույց են տվել, որ Սիրիայի իշխանությունները թունավոր նյութեր (քլոր) են օգտագործել սեփական ժողովրդի դեմ պատերազմում:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այդ տեղեկությունները դեռ հաստատված չեն: Քերին երեկ Լոնդոնում մասնակցել է «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպմանը, ինչից հետո հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել սիրիական ընդդիմությանն օգնության ծավալները մեծացնելու մասին:
«Սիրիայի բարեկամների» խմբի մեջ մտնում է 11 երկիր՝ ԱՄԷ, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Կատար, Հորդանան, Իտալիա, Գերմանիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Եգիպտոս: