Ֆրանսիական հետախուզական նավը մտել է Սև ծով
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ երեկ երեկոյան Սև ծով է մուտք գործել Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Dupuy de Lome ռադիոէլեկտրոնային հետախուզության նավը:
Գլխավոր շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ նավը նախատեսված է ռադիոէլեկտրոնային հետախուզություն իրականացնելու համար, ինչը, մասնավորապես, առնչվում է այդ թվում նաև արբանյակների ազդանշանները որսալուն և վերլուծության ենթարկելուն:
Նավի սարքավորումներն ունակ են որսալ տեղեկատվության փոխանցման ամենաժամանակակից ձևերը՝ ներառյալ էլեկտրոնային փոստով ուղարկված հաղորդագրություններն ու բջջային հեռախոսազրույցները: Dupuy de Lome նավն ապրիլի 11-30-ին դարձյալ գտնվել է Սև ծովում: