Իրանն ու «Վեցյակը» կամփոփեն բանակցային հերթական փուլի արդյունքները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների չորրորդ փուլի ամփոփիչ օրն է, որի ժամանակ կողմերը պետք է հայտարարեն, թե որ փուլում են գտնվում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար և «Վեցյակի» գործողությունները համակարգող Քեթրին Էշթոնն ու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ:

Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը հայտնել է, որ այսօր նույնպես ակնկալվում է նրանց համատեղ հայտարարություն: Մաննը հավելել է, որ այսօր ակնկալվում է նաև միջանկյալ արդյունքների համատեղ ամփոփում:

Տեսանյութեր

Լրահոս