Իրաքը չի պատրաստվում խզել զենքի մատակարարման շուրջ ՌԴ-ի հետ կնքած պայմանագիրը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով Դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում մի շարք ԶԼՄ-ների այն հրապարակումները, թե Իրաքը մտադիր է խզել զենքի մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքած պայմանագիրը.
«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Օտար պատվիրատուների հետ տարվում է պլանային աշխատանք: Ինչպես գործող, այնպես էլ կնքված պայմանագրերը հանդիսանում են կոմերցիոն գաղտնիք, և կոռեկտ չէ դրանք քննարկելը»:
Իրաքի հետ ստորագրած պայմանագրով՝ Ռուսաստանն այդ երկրին պետք է մատակարարի Панцирь-С1 զենիթա-հրթիռային 48 համալիրներ և Ми-28НЭ տիպի 36 մարտական ուղղաթիռ: