Բաժիններ՝

Թաներ Յըլդըզը պատրաստ է հրաժարական տալ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ՝ կապված մայիսի 13-ին Մանիսա նահանգում տեղի ունեցած աղետի հետ:

Յըլդըզն ընդգծել է, որ պատրաստ է հրաժարական տալ յուրաքանչյուր պահի: Մանիսա նահանգի Սոմայի շրջանի ածխահանքում գրանցված պայթյունի ու հրդեհի հետևանքով զոհվել է 284 մարդ: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի տարածքում գործում է 740 ածխահանք, որոնցում աշխատում է 48.706 մարդ:

1941 թվականից սկսած՝ Թուրքիայի հանքահորերում գրանցված արտակարգ պատահարների պատճառով զոհվել է ավելի քան 3000 և վիրավորվել է ավելի քան 100.000 մարդ:

Հանքահորերին բաժին է ընկնում Թուրքիայում գրանցված արտակարգ պատահարների 10.4 տոկոսը: Հանքահորերում խոշորագույն վթարը մինչ այս գրանցվել էր Զենգուլդակի նահանգում, ուր զոհվել էր 263 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս