Ազատամարտիկ-ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանի դատավարության ընթացքում հերթական սենսացիոն բացահայտումն է տեղի ունեցել։ Մասնավորապես, պարզվել է, որ սույն քրեական գործում տուժող չկա։
«ՀԺ»-ն գրում է. Նախօրեին մեր հրապարակումներից մեկում հղում անելով pskov. ru պարբերականին՝ հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը մարտի 24-ին Պսկովի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Սնդրեյ Տուրչակի է հետ հանդիպման ընթացքում շնորհավորել է բոլոր ոուսներին Ղրիմի Ռուսաստանի կազմ վերադառնալու կապակցությամբ։
Ինչպե՞ս մարդը կարող է խոսել կրթության, մտագործունեության կարևորության մասին և ինտեգրվել մի քաղաքական-քաղաքակրթական տարածքի, որի բուհերը տեղ չեն գտնում աշխարհի լավագույն կրթական հաստատությունների անգամ 20-յակում:
Համաշխարհային բանկը հայտարարել է, որ Ղրիմի անեքսիան կարող է հանգեցնել Ռուսաստանի տնտեսության անկմանը:
Ակտիվիստները կարծում են, որ նախարարը կաշառակեր է, դիմում են դատարան, ինչպես որ նախարարը՝ եթե վիրավորվում է, եթե իրեն «կաշառակեր» են անվանում ու գետի աղտոտված ջուր են հյուրասիրում:
Դժվար է պատկերացնել, որ ոչ այնքան վաղուց համակարգչները մի ամբողջ սենյակ էին գրավում և օգտագործվում էին միայն հիմնարկներում ու գիտական հաստատություններում: Վերջին տասնամյակների ընթացքում, էլեկտրոնային սարքերի չափերը զգալիորեն նվազել են, ավելին՝ ներխուժել են մեր առօրյա ու մեծապես փոխել դրա ընթացքը:
2014 թ. մարտի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7.5%:
Հայաստանում հանքաարդյունաբերության մեծ ներուժ կա, բայց այն դեռ հայտնի չէ որպես ներդրումների համար նպաստավոր երկիր: Այս մասին այսօր «Պատասխանատու հանքաարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ժամանակ ասել է միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչ Ֆերնարդո Ռուիս-Միերն
Գրեթե բոլոր նրանք, ովքեր մասնակից էին անկախության համար մղվող պայքարին, այսօր պայքարում են օր առաջ Հայաստանի անկախությունը Ռուսաստանին հանձնելու համար: Սա, թերևս, ոչ միայն կամ գուցե ոչ այնքան՝ քաղաքական, որքան հոգեբանական խնդիր է:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մարտի 25-ին՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, լեփ-լեցուն դահլիճում շարունակվեց 2012թ-ի նոյեմբերի 18-ին «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների դռնբաց դատական նիստը:
Պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե Մաքսային միությանն անդամակցելով՝ իշխանությունները ինքնախաբեության մեջ են, քանի որ, ըստ նրա՝ դա տեղի է ունեցել ոչ թե անվտանգության նկատառումներից ելնելով, այլ՝ սպառնալիքի տակ։ «Եթե անվտանգության փոխարեն սպառնալիք բառը դնենք, այն ուրիշ կերպ կընկալվի»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց Ժիրայր Լիպարիտյանը։
Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ոստիկանության պետ նշանակվելուց ի վեր երբեք էլ աչքի չի ընկել պասիվությամբ։ Նա ակտիվորեն ելույթներ է ունենում, ժողովներ ու հավաքներ անում, նույնիսկ զորավարժություններ։
«Դիլիջանյան խաղեր» միջազգային ինտելեկտուալ փառատոնի շրջանակում մարտի 28-30-ը Դիլիջանում տեղի է ունենալու «Ինչ, որտեղ, երբ» խաղի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» միջազգային մրցաշարը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվելիք մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Վրաստանի ուժեղագույն թիմերը:
Այսօր՝ մարտի 25-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.07 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը զգալիորեն էժանացել է՝ 0,38%-ով ։
Ուկրաինական Ռադան այսօր երկրորդ փորձից հաստատել է այդ երկրի պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Իգոր Տենյուխի հրաժարականը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի բրենդավորման ռազմավարության մշակման աշխատանքային խմբի ներկայացուցիչներին: Հայաստանի բրենդավորման մրցունակ ռազմավարության (ներառյալ եռամյա կտրվածքով բրենդի հաղորդակցման մանրամասն ռազմավարություն) և ծրագրի մշակման աշխատանքներով զբաղվում է GK Brand ամերիկյան ընկերությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (ՀԶԾ) համակարգող խորհրդի նիստը: Ներկայացվել են ՀԶԾ վերանայման գործընթացներն ու կատարված աշխատանքները, ՀԶԾ հիմնական սկզբունքներն ու ուղղությունները:
«Մենք վրեժխնդիր կլինենք Արսեն Ավագովից` մեր եղբոր սպանության համար: Սաշկո Բելիի գնդակահարությունը նախարարի կողմից պատվիրված սպանություն է, որովհետև Մուզիչկոն որևէ քրեական գործի վերաբերյալ ծանուցում չի ստացել, և իրեն ոչ մի տեղ չեն կանչել»,- հայտարարել է «Աջ սեկտորի» ներկայացուցիչ Ռոման Կովալը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Զեյմս Ուորլիքը երեկ թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել, որ Սերժ Աարգսյան ու Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպման, և հանդիպման ժամկետները ճշտվում են։
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցող «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. Հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովից առաջ մի խումբ ակտիվիստներ պաստառները ձեռքներին հավաքվել էին հյուրանոցի դիմաց
Երեկ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից «Ժամանակը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ կառավարության տիրույթում գտնվող հարցին լուծում է տալիս ոչ կառավարության ներկայացուցիչ ԲՀԿ առաջնորդը՝ մի բան էլ հայտարարելով, որ դա հարց չի։
Իշխանությունը պարտադիր կուտակայինի համար միջանկյալ լուծում է փնտրում, և դա նկատելի է նաև իշխանության, մասնավորապես՝ կառավարության զիջողական կեցվածքից։
«Հրապարակի» տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանն պլանավորում է հնարավորինս շատ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպել՝ կառավարությանն անվստահություն հայտնելուց առաջ ցույց տալու, որ ինքը հզոր բևեռ է ստեղծել։
«Հրապարակի» տեղեկություններով` Ծաղկաձորում համահայկական խաղերի օրը Սերժ Սարգսյանի կոշտ խոսակցությունից հետո Ծառուկյանը, որը հաջորդող օրն էլ չէր մասնակցել ԱԱԽ նիստին, իշխանական հիերարխիայի հետ այլևս չի շփվում:
Մարդկության պատմությունն ապացուցել ու շարունակում է ապացուցել, որ լինել հարուստ՝ չի նշանակում՝ լինել երջանիկ, և հակառակը:
Adme.ru կայքը ներկայացրել է ռուս զբոսաշրջիկների կողմից տարբեր երկրներում արված լուսանկարներ, որոնց պատկերված են ապրանքանիշեր, գովազդային վահանակները կամ ցուցանակները։
Դե ֆակտո իշխանություն ունեցող ՀՀԿ-ն իրականում իշխանության այլընտրանքն է, որը զբաղեցրել է իշխանությունը, ԲՀԿ-ն էլ` այդ այլընտրանքի դեմ պայքարող այլընտրանքը: Հետևաբար` իշխանություն է նաև ԲՀԿ-ն: Խուճո՞ւճ է ստացվում: Այո: Բայց դա է Հայաստանում քաղաքականություն կոչվող երևույթի իրական վիճակը: Այնպես որ, առաջ` դեպի բարգավաճ, ապահով Հայաստան:
Telcell-ի վճարային համակարգը միացել է ՀՀ ֆինանսների նախարարության e-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգին: Այժմ հնարավոր է «Telcell» ՓԲԸ-ի պրոցեսինգային կենտրոնին միացած ավելի քան 1200 վճարման կետերից յուրաքանչյուրից վճարել վարչական տուգանքները, հյուպատոսական վճարները, պետական տուրքերը, հարկային պարտավորությունները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող վճարումները:
Այսօր զրուցելու ենք Հայաստանի քաղաքական կյանքում ժամանակին հսկայական ազդեցություն ունեցած ու, թերևս, ամենահակասական գնահատականների արժանացած քաղաքական գործիչներից մեկի հետ: Մեր հյուրն է Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: