
Հռոմի պապն աղոթել է Ուկրաինայի համար

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել մեծացնել ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության ու անդորրի հասնելու համար: Այս մասին նա հայտարարել է Վատիկանում կիրակնօրյա աղոթքի ժամանակ. «Սրտի ցավով աղոթում եմ Ուկրաինայի մի շարք շրջաններում շարունակվող լարվածության զոհերի համար»:
Ուկրաինայում խաղաղության կոչին միացել է նաև Գերմանիայի կաթոլիկ եպիսկոպոսների նախագահ, Մյունխենի արքեպիսկոպոս Ֆրայզինգ Ռայնհարդ Մարքսը. «Մենք պետք է աղոթենք, որ այդ երկիրը (Ուկրաինա) չխրվի քաղաքացիական պատերազմի մեջ, որը, ինչպես կարելի է պատկերացնել, կդառնա աղետ»:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն արդեն երեք անգամ աղոթել է Ուկրաինայի համար և բոլոր կողմերին երկխոսության կոչ է արել: