
Ջոն Քերին մտահոգություն է հայտնել Պաղեստինի նոր կառավարությանը ՀԱՄԱՍ-ի մասնակցելու կապակցությամբ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անցած գիշեր հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ, որի ժամանակ մտահոգություն է հայտնել ՀԱՄԱՍ շարժման մասնակցությամբ պաղեստինյան նոր կառավարության ձևավորման կապակցությամբ:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին: Հեռախոսազրույցի ժամանակ Քերին ու Աբբասը քննարկել են ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների «ազգային համաձայնության» պաղեստինյան ընդհանուր կառավարության ձևավորման հարցն ու Իսրայելի հետ խաղաղության բանակցությունները:
Հեռախոսազրույցի ժամանակ Ջոն Քերին կարևորել է, որ պաղեստինյան կողմը հրաժարվի բռնի մեթոդներից, ճանաչի Իսրայել պետությունը և ավելի վաղ նրա հետ ձեռք բերված համաձայնությունները: Մահմուդ Աբբասը Քերիին վստահեցրել է, որ նոր կառավարությունը հավատարիմ կմնա այդ սկզբունքներին:
Ակնկալվում է, որ պաղեստինյան նոր կառավարությունը երդում կտա այսօր: