
ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինայի դեպքերի պատճառով կվերանայեն իրենց պաշտպանական ծախսերը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինայի իրադարձությունների պատճառով կվերանայեն իրենց պաշտպանական ծախսերը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը:
Նրա խոսքերով՝ Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները դաշնակիցներին հարկադրում են վերանայել սեփական պաշտպանական բյուջեները: ԱՄՆ-ի կառավարությունն ավելի վաղ ՆԱՏՕ-ի գծով իր գործընկերներին կոչ էր արել ավելացնել ռազմական ծախսերն ու ընդլայնել անվտանգության ոլորտում համագործակցությունը: