
«Գազպրոմը» Ուկրաինայի համար կանխավճարային ռեժիմի սահմանումը հետաձգել է մեկ շաբաթով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմը» Ուկրաինայի համար կանխավճարային ռեժիմի սահմանումը հետաձգել է հունիսի 9-ին: Այս մասին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը.
«Ուկրաինան վճարել է գազի մատակարարումների համար առաջին տրանշը: Այսօր «Գազպրոմի» հաշվին նստել է 786 միլիոն դոլար: Մենք ողջունում ենք Ուկրաինայի կողմից պարտքի մարման գործընթացը սկսելը և կանխավճարի ռեժիմի ներդնումը հետաձգում ենք հունիսի 9-ին:
Կանխավճարային ռեժիմի սահմանումը կախված կլինի մինչև ապրիլի 1-ը մատակարարած գազի դիմաց գոյացած 2 միլիարդ և 237 միլիոն դոլարի պարտքն ամբողջովին մարելուց, որի մասին այսօր վճարվել է, և ապրիլյան ու մայիսյան մատակարարումների համար վճարման գործընթացում առաջընթացից: Մայիսի համար վճարումը պետք է իրականացվի մինչև հունիսի 9-ը»: