Բաժիններ՝

Այս տարվա առաջին 5 ամիսներին Ադրբեջանում զոհվել է 38 զինծառայող. «Դոկտրինա»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության ոլորտում զոհվել է 38 մարդ: Հաշվետու ժամանակահատվածում վիրավոր զինծառայողների քանակը կազմել է 63 մարդ:

Զոհերից 8-ը մարտական կորուստներ են (զոհվել են հայկական կողմից արձակված կրակոցներից), իսկ 3-ը զոհվել են ականների վրա պայթելու հետևանքով: Մնացյալ 27 զոհերը ոչ մարտական կորուստներ են: Այս մասին նշված է «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնի պատրաստած հաշվետվությունում:

Ոչ մարտական կորուստներն ունեն հետևյալ պատկերը. 6 զինծառայող զոհվել է ավտովթարների, 4-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, 1-ը՝ չպարզված հանգամանքներում, 6-ը մահացել են հիվանդություններից, 10-ն ինքնասպանություն են գործել:

Զոհված զինծառայողներից 33-ը բաժին են ընկել Պաշտպանության նախարարությանը, 3-ը՝ Արդարադատության նախարարությանը, 1-ը՝ Ներքին զորքերին, 1-ը՝ Սահմանապահ ծառայությանը:

63 վիրավորներից 15-ը բաժին են ընկել ոչ կանոնադրական հարաբերություններին, 5-ն ինքնասպանության փորձեր են, 10-ը վիրավորվել են հայկական կողմից արձակված կրակոցներից, 8-ը պայթել են ականների վրա, 21-ը վիրավորվել են ավտովթարների, իսկ 2-ը՝ զորավարժությունների ժամանակ: 1 զինծառայող էլ թունավորվել է:

Վիրավոր զինծառայողներից 55-ը ներկայացնում են Պաշտպանության նախարարությունը, 4-ը՝ Ներքին զորքերը, 3-ը՝ Սահմանապահ ծառայությունը, 1-ը՝ Արդարդատության նախարարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս