
Սնոուդենը ցանկանում է լքել Ռուսաստանը

Բրազիլական Globo TV հեռուստաընկերությանը տված ահարցազրույցի ժամանակ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պատմել է, որ ապաստան է խնդրում Բրազիլիայում: Ներկա դրությամբ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից հետախուզվող Սնոուդենը բնակվում է Ռուսաստանում:
Այստեղ նրա ժամանակավոր բնակության ժամկետը լրանում է օգոստոսին: Վաշինգտոնը հետ է վերցրել նրան հատկացված ամերիկյան անձնագիրը: Սնոուդենն իրեն ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել է նաև այլ երկրների: Միևնույն ժամանակ Բրազիլիայի ԱԳՆ-ը վստահեցրել է, որ Սնոուդենից դեռ չեն ստացել ապաստան տրամադրելու մասին պաշտոնական դիմում: