Բաժիններ՝

Նեթանյահուն Պաղեստինի կառավարության միջազգային մեկուսացման կոչ է արել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ Պաղեստինի կառավարության միջազգային մեկուսացման կոչ է արել՝ կապված նրա հետ, որ այն ձևավորվում է իշխող ՖԱԹՀ շարժման ու ՀԱՄԱՍ-ի ընդդիմադիր իսլամականների միջև ձեռք բերված խաղաղ պայմանավորվածությունների հիման վրա:

Ակնկալվում է, որ «ազգային միասնության» կառավարությունը, որը կփոխարինի Հորդանան գետի Արևմտյան ափի ու Գազայի հատվածի թուլացած կառավարությանը, երդում կտա այսօր: Կառավարությունը վայելում է ՖԱԹՀ-ի ու ՀԱՄԱՍ-ի աջակցությունը, որոնք ապրիլի վերջին հայտարարել են 7-ամյա պայքարի ավարտի մասին:

Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ է արել չշտապել պաղեստինյան կառավարությանը ճանաչելու հարցում, որի կազմում ներառված է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը, որը նաև նրա հիմքն է: Նեթանյահուն կարծում է, որ ՀԱՄԱՍ-ի ներգրավումը կամրապնդի ոչ թե խաղաղությունը, այլ՝ ահաբեկչությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս