Բաքվում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի ու Դիդիե Բուրկհալտերի հանդիպումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար ու նախագահ Դիդիե Բուրկհալտերի «տետ-ա-տետ» հանդիպումը:

Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ: Ընդգծվել է, որ առկա են լավ հնարավորություններ՝ էլ ավելի ընդլայնելու համար երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունն ու փոխադարձ ներդրումներ կատարելը:

Բուրկհալտերն իր ադրբեջանական այցը կարևորել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից: Բուրկհալտերն Ադրբեջան է ժամանել հունիսի 1-ին:

Տեսանյութեր

Լրահոս