
ԵՄ-ը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները. Ռոմպեյ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը երեկ Կիևում հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռոմպեյը հայտարարել է, որ ԵՄ-ը չի ճանաչում կիրակի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում անցկացված «հանրաքվեները», ինչպեսն նաև չի ճանաչում Ղրիմի ու Սևաստոպոլի բռնակցումը.
Ռոմպեյի խոսքերով՝ ԵՄ-ն ամուր աջակցում է Ուկրաինայի միասնությանն ու ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները, ինչը տեղի կունենա Ուկրաինայում լարվածության ապաէսկալացման բացակայության դեպքում: