Եվրահանձնակատար Մույժնիեքսը ողջունել է Վրաստանում հակախտրական օրենքի ընդունումը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիյլ Մույժնիեքսը ողջունել է Վրաստանում հակախտրական օրենքի ընդունումը: Այս մասին նշված է Վրաստան կատարած այցի արդյունքներով եվրահանձնակատարի պատրաստած հաշվետվությունում:
Փաստաթղթում կարևորվում է Վրաստանի իշխանությունների, հասարակական գործիչների կողմից մարդու իրավունքներին աջակցության և խտրականության, ատելության ու անհանդուրժողականության դեմ հստակ ուղերձ հղելը:
Հաշվետվությունում անհրաժեշտ է համարվում հստակ պարզաբանելը, որ ԼԳԲՏ-ի դեմ բռնություններ գործադրելն անընդունելի ու անթույլատրելի է: Մույժնիեքսն ընդգծում է, որ ատելության հողի վրա կատարված հանցանքները պետք է հետաքննվեն, դրանց անհրաժեշտ է տալ հենց այդպիսի ձևակերպում:
Մույժնիեքսի պատրաստած զեկույցը բաղկացած է 32 էջից, այն առնչվում է նաև Վրաստանի դատական ու քրեակատարողական համակարգերի դրությանը, ազգային փոքրամասնությունների իրավունքներին ու ԶԼՄ-ների ազատությանը: Մույժնիեքսը Վրաստանում է գտնվել այս տարվա հունվարի 20-25-ին: