![](/banners/BeFunky-design.jpg)
Ղրղզստանի կառավարությունը հավանության է արժանացրել Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզը»
![](https://168.am/wp-content/uploads/2014/05/images4.jpg)
K-news-ի փոխանցմամբ՝ Ղրղզստանի կառավարությունը երեկ հավանության է արժանացրել Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզի» նախագիծը: Այս մասին հայտնել է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ «ճանապարհային քարտեզի» նախագիծը ներկայացվել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից և սրանից առաջ հավանության էր արժանացել կառավարությանը կից միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
Ղրղզստանի իշխանությունները Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշում են ընդունել 2011 թվականի գարնանը: 2012 թվականի սկզբին Ղրղզստանը պաշտոնապես անդամակցության հայտ էր ներկայացրել, ինչը հավանության էր արժանացել Մաքսային միության երկրների կողմից: