Բաժիններ՝

Ուկրաինայի ներքաղաքական հարցերը պետք է լուծվեն նրա ժողովրդի կողմից. Չինաստանի ԱԳՆ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը կարծում է, որ Ուկրաինայի ներքաղաքական հարցերը պետք է լուծվեն Ուկրաինայի ժողովրդի կողմից: Այս մասին հայտարարել է Չինաստանի փոխարտգործնախարար՝ Չեն Գոպինը՝ մեկնաբանելով Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում անցկացված հանրաքվեների արդյունքները.

«Կարծում եմ, որ Ուկրաինայի հանրաքվեները հանդիսանում են այդ երկրի ներքաղաքական գործերը: Չինաստանի արտաքին քաղաքականության կուրսը նախատեսում է չմիջամտել օտար երկրների ներքին քաղաքականությանը: Պետք է հարգել Ուկրաինայի բոլոր ազգությունների ներկայացուցիչների օրինական շահերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031