![](/banners/BeFunky-design.jpg)
Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 4.5 մետրով. NASA
![](https://168.am/wp-content/uploads/2014/05/pic_c18c8d77e89f192f1e65c90a49d6901e.jpg)
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ NASA-ի ու Իրվինի Կալիֆորնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ Արևմտյան Անտարկտիդայի սառցադաշտերի հալոցքը կարող է հանգեցնել Համաշխարհային օվկիանոսի մակարդակը 4.5 մետրով բարձրացնելուն:
Նրանք նման եզարակացության են եկել Ամունդսենի ծովի շրջանում (Արևմտյան Անտարկտիդա) իրականացրած 40-ամյա դիտարկումների արդյունքում: Մասնագետների խոսքերով՝ սառցադաշտերի հալվելու գործընթացն արդեն իսկ մեկնարկել է, այն անդառնալի է և շարունակվելու է մի քանի հարյուրամյակի ընթացքում:
Հետազոտողները պարզել են, որ սառցադաշտերը հալվում են շատ ավելի արագ, քան՝ ակնկալվում էր, ինչն էլ առաջիկա տասնամյակներին կհանդիսանա ջրի մակարդակի բարձրացման հիմնական աղբյուր: Արևմտյան Անտարկտիդայի սառցադաշտերի հալվելու հիմնական պատճառը գլոբալ տաքացումն է և օզոնային ճեղքը: Դրանք հանգեցրել են անտարկտիկյան քամիների ուղղության փոփոխմանը, ինչն էլ իր հերթին առաջացրել է ջերմաստիճանի բարձրացում: