Հռոմի պապն աղոթում է Ուկրաինայի խաղաղության համար
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աղոթում է Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիների փնտրտուքի համար: Այս մասին նշված է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին հասցեագրած նրա նամակում:
Գերագույն ռադայի մամլո ծառայության հաղորդմամբ՝ իր նամակում Հռոմի պապը նշել է, որ աղոթում է, որպեսզի Ուկրաինայի իշխանությունները, հակամարտությունում ներգրավված կողմերը, ինչպես նաև միջազգային հանրությունը չդադարեցնեն երկխոսության ու բանակցությունների միջոցով խաղաղ որոշումներ փնտրելու գործընթացը: