Բաժիններ՝

Իսրայելի նախկին վարչապետ Օլմերթին դատապարտել են վեցամյա ազատազրկման

Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Թել-Ավիվի շրջանային դատարանն Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: 68-ամյա քաղաքական գործիչը մեղավոր է ճանաչվել կաշառակերությամբ զբաղվելու մեջ:

Խոսքը գնում է 1994-2006 թվականների մասին, երբ Օլմերթը զբաղեցրել է Երուսաղեմի քաղաքապետի, ապա նաև արդյունաբերության, առևտրի ու ենթակառուցվածքների նախարարի պաշտոնները: 

Ազատազրկումից բացի, Օլմերթը պետք է վճարի 1 միլիոն շեկել տուգանք: Օլմերթին նաև 7 տարով արգելվել է զբաղվել քաղաքականությամբ: Դատավճիռը չի նշանակում, թե Օլերթին անմիջապես ուղարկելու են բանտ: Որոշման մեջ նշված է, որ նախկին վարչապետի ու տվյալ գործով անցնող մյուս անձանց կալանավորումը հետաձգվում է մինչև սեպտեմբերի 1-ը:

Սակայն Օլմերթն աշնան առաջին օրը նույնպես կարող է խույս տալ կալանավորվելուց, քանի որ նրա փաստաբաններն արդեն իսկ հայտարարել են, որ մտադիր են որոշումը բողոքարկել Իսրայելի Գերագույն դատարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս