Բաժիններ՝

Կտտանքները ցայժմ տարածված են աշխարհի առնվազն 141 երկրում. Amnesty International

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ‎Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է բանտարկյալներին կտտանքների ու ծաղրական վերաբերմունքի մասին իր նոր զեկույցը: Դրանում նշված է, որ կտտանքների ենթարկելն ու ծաղրական վերաբերմունքի արժանացնելը շարունակում են սուր խնդիր մնալ աշխարհում:

Տվյալ խնդիրը հատկապես սուր է Մեքսիկայում, Ֆիլիպիններում, Մարոկկոյում, Նիգերիայում ու Ուզբեկստանում: 1984 թվականին կտտանքների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը հաջորդած երեք տասնամյակի ընթացքում չհաջողվեց արմատախիլ անել այդ խնդիրը: Կտտանքների ենթարկելն ու կոշտ վերաբերմունքի այլ ձևերը ցայժմ տարածված են աշխարհի առնվազն 141 երկրում:

Խոսքը գնում է համայն աշխարհում բազմաթիվ բանտարկյալների ծեծի ենթարկելու, ներբաններին հարվածելու, ձեռքերը մեջքին կապած վիճակում մարմինը կախելու, կամ էլ ոտքերից մարմինը կախելու, էլեկտրոշոկով կտտանքների, մեկուսացման, մարմնական տարբեր պատիժների, քնից զրկելու, բռնաբարության, շների հրահրման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031