Բաժիններ՝

Կանադան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ու Ուկրաինայի 12 քաղաքացու նկատմամբ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ Կանադան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի ու Ուկրաինայի ևս վեցական քաղաքացու նկատմամբ: Այս մասին հայտնել է Կանադայի կառավարության մամլո ծառայությունը:

Հարփերի խոսքերով՝ միջազգային հանրությունը շարունակում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, քանի դեռ նա միջոցներ չի ձեռնարկել Ուկրաինայում լարվածության ապաէսկալացման ուղղությամբ:

Կանադայի «սև ցուցակում» են հայտնվել Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Սևաստոպոլի նահանգապետ Սերգեյ Մենյայլոն, Ղրիմի հարցերով նախարար Օլեգ Սավելևը, Պետդումայի պատգամավորներ Լյուդմիլա Շևցովան ու Սերգեյ Նեվերովը, այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Անդրեյ Պուրգինը և այլ անձինք:

Պատժամիջոցները նախատեսում են բանկային ակտիվների սառեցում և Կանադա մուտքի վիզա ստանալու վրա արգելք: Մայիսի 4-ին Կանադայի կառավարությունն արդեն իսկ հավելյալ պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս