
Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունները բանակցություններ են սկսել միավորման մասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները բանակցություններ են սկսել միավորման մասին: Այս մասին հայտարարել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության կառավարության մամլո ծառայությունը: Դրա հաղորդմամբ՝ ներկա դրությամբ այդ բանակցություններն ընթացքի մեջ են:
Մայիսի 11-ին Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում անցկացվել էին հանրաքվեներ, որի մասնակիցների ճնշող մեծամասնությունը կողմ էր արտահայտվել պետական ինքնուրույնության ակտին: Մեկնաբանելով այդ հանրաքվեների արդյունքները՝ Ռուսաստանը հայտարարել էր, որ հարգանքով է մոտենում Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի բնակչության կամարտահայտմանը: