
Իմ նախագահ ընտրվելու դեպքում ԱԶԿ-ը չի պառակտվի. Էրդողան

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ իր նախագահ ընտրվելու դեպքում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) չի սպասվում իշխանության կորուստ կամ պառակտում.
«Մեր կուսակցությունը բացառիկ է: Երբ Թուրգութ Օզալը դարձավ նախագահ, նրա կուսակցությունը սկսեց կորցնել դիրքերը, մինչդեռ ԱԶԿ-ի օգտին քվեարկում է ընտրողների 46 տոկոսը: Ժողովրդի ընտրած նախագահը կունենա զգալի լիազորություններ»
Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին: Նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները կհայտարարվեն օգոստոսի 11-ին: Հնարավոր երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 24-ին: Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի լիազորությունների ժամկետը սպառվելու է օգոստոսի 28-ին: