![](/banners/BeFunky-design.jpg)
Ուկրաինայում բնակվող հունգարները պետք է ստանան ինքնավարության իրավունք. Հունգարիայի վարչապետ
![](https://168.am/wp-content/uploads/2014/05/5394b802548b913ef31b6fea2f2387611399944391.jpg)
Uapress.info-ի փոխանցմամբ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայըտարարել է, որ Ուկրաինայում բնակվող հունգարները պետք է ստանան երկրորդ քաղաքացիության իրավունք ու ինքնաղեկավարման հնարավորություն:
Օրբանի խոսքերով՝ Ուկրաինայի տարածքում՝ Անդրկարպատներում, բնակվող հունգարներն ունեն ինքնավարության իրավունք. «Մենք հունգարական հարցը դիտարկում ենք որպես եվրոպական հարցը: Կարպատների տարածաշրջանում բնակվող հունգարներն ունեն երկքաղաքացիության ու ինքնավարության իրավունք:
Դրանք մեր հստակ սպասումներն են նոր Ուկրաինայից»: Օրբանը աջակցություն է հայտնել ժողովրդավարություն կառուցելու Ուկրաինայի ներկայիս իշխանությունների ձգտմանը: