
Պուտինը հարկադրված է եղել արձագանքել Ուկրաինայի իրադարձություններին. Հենրի Քիսինջեր

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղար, հեղինակավոր քաղաքագետ Հենրի Քիսինջերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն առաջին հերթին պետք է կենտրոնանան ուկրաինական հակամարտության կարգավորման վրա և հետո նոր սկսեն քննարկել Կիևի ու Մոսկվայի հարաբերությունների հարցը:
Քիսինջերը կարծում է, որ վերջին տարիներին Ռուսաստանը ձգտել է ցուցադրել իր առաջադիմությունը, ինչի համար էլ քիչ հավանական է համարվում այն, որ Ուկրաինայում հակամարտություն հրահրելը մտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պլանների մեջ:
Քիսինջերը հայտարարել է, որ Պուտինը չի կարծել, թե ամեն ինչ այդքան հեռու կգնա. «Այստեղ պետք է տալ հետևյալ հարցը: Պուտինը տասնյակ միլիարդավոր դոլարներ էր ծախսել օլիմպիական խաղերի վրա: Եղան այդ խաղերի բացման ու փակման արարողակարգերը, որոնք պետք է Ռուսաստանը ներկայացնեին որպես առաջադեմ պետություն:
Հակաարդյունավետ է կարծելը, որ երեք օր անց նա կհարձակվեր Ուկրաինայի վրա: Պուտինը հարկադրված է եղել արձագանքել Ուկրաինայի իրադարձություններին, որոնք դուրս են եկել նրա վերահսկողությունից: Պուտինը չուներ Ուկրաինան մինչև ճգնաժամային վիճակի հասցնելու առաջադրանք»: